Ամերիկյան փոփ երգչուհի Ջեսիքա Սիմփսոնն առաջին անգամ մայր է դարձել. Լոս Անջելեսի էլիտար հիվանդանոցներից մեկում լույս աշխարհ է եկել Մաքսվել Դրյու Ջոնսոնը` Ջեսիքայի եւ նրա ամուսնու` NFL-ի նախկին խաղացող եւ գործարար Էրիկ Ջոնսոնի դուստրը:
Ուրախալի եւ երկար սպասված լուրը Ջեսիքա Սիմփսոնը հայտնել է Թվիթերի միջոցով: Բացի այդ, նրա օգնականներն այդ մասին հաղորդագրություն էին տեղադրել հայտնի շիկահերի կայքում, որը վերջին ժամանակներս ուժերն էր փորձում որպես նորաձեւության դիզայներ, նաեւ նկարահանվել է Հոլիվուդյան մի քանի ֆիլմերում:
Ծննդաբերությունը հաջող է անցել, թեեւ Սիմփսոնը պետք է ծննդաբերեր ապրիլի 21-ին: Մաքսվել Դրյու Ջոնսոնը ծնվել է առողջ` 4,45 կգ քաշով: 31-ամյա աստղը աղջկա ծնունդն անվանել է «իր կյանքի ամենամեծ փորձ» եւ հայտարարել, որ իրեն երջանիկ է զգում, հաղորդում է Skuky.net կայքը:




























