News Corporation-ի տնօրենների խորհուրդը մայիսի 2-ին լիակատար վստահություն եւ աջակցություն է արտահայտել իր նախագահ Ռուփերթ Մերդոքին: Նման ձեւով ձեռնարկությունում պատասխանել են բրիտանական խորհրդարանաի հանձնաժողովի եզրակացությանը, որը 81-ամյա մեդիամագնատին ճանաչել էր «անկարող խոշոր միջազգային ընկերությունը ղեկավարելու համար»:
«Ռուփերթ Մերդոկին վստահության քվե տալով` խորհուրդն առաջնորդվել է նպատակասլացությամբ եւ առաջնորդի հատկանիշներ ունենալու կարողությամբ, որը նա ցուցաբերել է News Corporation-ի ստեղծման ընթացքում», - հաստատվում է ձեռնարկության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մեդիամագնատ Ռուփերթ Մերդոքին ճանաչել էին «անկարող խոշոր միջազգային ընկերությունը ղեկավարելու համար»: Նման եզրահանգման էին եկել Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի մշակույթի, լրատվամիջոցների եւ սպորտի հարցերով հանձնաժողովի անդամները` լսելով News of the World թերթի զեկույցը`հայտնի բրիտանացիների հեռախոսների ձայնային փոստի անօրինական գաղտնալսման վերաբերյալ, որը փակվել էր 2011 թվականի հուլիսին ծագած աղմուկի հետեւանքով:




























