Երրորդ ռեյխի հիմնադիր Ադոլֆ Հիտլերն անգրագետ է եղել: Նման եզրակացության են հանգել Աբերդինի համալսարանի գիտնականները` այն բանից հետո, երբ վերլուծել են 1916թ. դեկտեմբերին Ֆյուրերի գրած բացիկը:

Նամակը, որը նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրը գրել է Մյունխենի հիվանդանոցից, տառացիորեն ողողված է քերականական սխալներով: Ուսումնասիրողները ենթադրում են, որ հենց քերականության հետ ունեցած խնդիրների պատճառով էր ֆյուրերը թելադրում իր բոլոր հրամաններն ու նամակները եւ ինքնուրույն չէր գրում, հաղորդում է utro.ru-ն:

Բացիկը, որն ապագա բռնապետն ուղարկել էր իր ընկեր Կարլ Լանցհամերին, գրվելուց գրեթե մեկ դար անց հայտնաբերվել է ընտանեկան արխիվներից մեկում: Հանրությանը այն տրամադրած տերը գերադասել է գաղտնի մնալ: