Քիմ Քարդաշյանի համար 2012 թվականը խոստանում է կարեւոր լինել:  Ինչպես հաղորդում է «The Hollywood Gossip»-ը,  ռեալթի-շոուի աստղը հայտարարել է, որ  լիովին կարող է ամուսնանալ Կանիե Ուեսթի հետ եւ երեխա որդեգրել:

Ինչպես հաղորդում է «OK!» ամսագիրը,  ամուսնալուծությունը ձախողեց Քարդաշյանի` մայր դառնալու ծրագրերը, սակայն  վերջին շրջանում նա ընկերներին ասում է, որ դա կլինի, ընդ որում, հնարավոր է, կրկնակի. Քիմը ծրագրում է երեխա որդեգրել արտերկրից, ինչպես նաեւ մտածում է այս տարի հղիության մասին:

Անցել է մի քանի ամիս, եւ Քիմը, վերջապես իր կյանքն իր ձեւով կառուցելու քայլեր է անում, իսկ դա նշանակում է, որ դիտարկում է որդեգրման հնարավորությունը որպես մեկ ծնող: Նա կցանկանար երեխա որդեգրել Հայաստանից: