Մայիսի 4 -ին Նյու Յորքում 48 տարեկանում վախճանվել է ամերիկյան հայտնի «Beastie Boys» խմբի հիմնադիր եւ մասնակից Ադամ Յոուկը:

Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը,  3 տարի առաջ Յոուկի մոտ կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել, որից հետո նա դադարեցրել էր ելույթները:

Յոուկը վիրահատվել էր եւ քիմիաթերապիայի կուրս էր անցել` հայտարարելով, որ բուժվել հնարավոր է: Մահվան պատճառը պաշտոնապես դեռ չի հայտարարվել:

Հիշեցնենք, որ «Beastie Boys»-ը հիմնադրվել է 1979 թ-ին` դպրոցական երկու ընկերների` Ադամ Յոուկի եւ Մայքլ Դայմոնդի կողմից: