Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Բուրհան Քուզուն ելույթ է ունեցել Ստամբուլի համալսարանում, որտեղ 2 տարի առաջ ենթարկվել էր ձվերով հարձակման։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ լրագրողները պատգամավորին հիշեցրել են, որ 2 տարի առաջ Ստամբուլի համալսարանում ուսանողներն իր դեմ բողոքել են եւ ձվերով հարվածել, ինչնին ի պատասխան, Բուրհան Քուզուն պատասխանել է. «Այդ դեպքից հետո գլխիս մազերը սկսեցին աճել։ Ես ուսանողների դեմ բողոք չունեմ։ Այդ ժամանակ ստացել եմ 120 ձվի հարված, սակայն ներել եմ ուսանողներին, նրանք դա գիտեն»։




























