Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` մայիսի 8-ին, մասնակցել են Ստեփանակերտ քաղաքում «Եվրոպա» նոր բազմաֆունկցիոնալ համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ տեղակայված են «Արդշինինվեստբանկի» նոր մասնաճյուղը, տարբեր կազմակերպությունների գրասենյակներ եւ հյուրանոց: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նրանց փոխանցմամբ` նախագահ Սահակյանը կարեւորել է նման ժամանակակից չափանիշներին համապատասխանող համալիրի բացումը մայրաքաղաքում` նշելով, որ այն մեծապես կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:




























