Եվս մեկ մերսող միացել է հոլիվուդյան դերասան Ջոն Թրավոլթային դեմ ներկայացված հայցին` մեղադրելով նրան սեռական ոտնձգության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ջոն Դո անունով մերսողը Թրավոլթային մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Նա դերասանի դեմ հայց է ներկայացրել, պահանջելով 2 մլն դոլար, որպես բարոյական փոխհատուցում:
Առաջին դեպքը տեղի է ունեցել Beverly Hills-ում այս տարվա հունվարի 16-ին, իսկ երկրորդ դեպքը` հունվարի 28-ին` Ատլանտայի հյուրանոցում:
Թրավոլթայի պաշտպանը հայտարարել է, որ այդ մեղադրանքներն ահեթեթ են եւ ծիծաղելի, հաղորդում է Lenta.ru-ն:
Միաժամանակ, հայցվորների ներկայացուցիչն ասել է, որ Թրավոլթայի դեմ առաջին հայցից հետո ինքը բազմաթիվ դիմումներ է ստանում դերասանի այլ զոհերից: Փաստաբանի խոսքով, մերսողները միջադեպերից անմիջապես հետո չեն դիմել ոստիկանությանը, քանի որ մտածել են, որ իրենց չեն հավատա:




























