Իրանական IRNA գործակալությունը հայտնել է, որ երկրի արևմտյան հատվածում գտնվող ռազմական բազան ենթարկվել է «թշնամական արկերի» հարվածի։

Գործակալության տվյալներով, որը վկայակոչել է տեղական բարձրաստիճան պաշտոնյային, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան, իսկ հնարավոր վնասների և կորուստների գնահատումը շարունակվում է։

Միևնույն ժամանակ պետական IRIB հեռուստաալիքը՝ հղում անելով Լորեստան նահանգի ներկայացուցչին, հայտնել է, որ ամերիկյան ուժերը երկու ավիահարված են հասցրել Վեյսիան քաղաքի արվարձաններին։

Քաղաքական հարցերի, անվտանգության և սոցիալական հարցերի վարչության ղեկավարի տեղակալ Սայիդ Պուրալին հայտարարել է, որ հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ քաղաքում իրավիճակը ներկայումս նորմալ է։