Թուրքիայում դատարանը 18 տարվա ազտազրկման է դատապարտել Թոքաթ նահանգի Թուրհալի շրջանի բնակիչ 41-ամյա Մուսթաֆա Դ.-ին, ով բռնաբարել էր իր 2 հարազատ աղջիկներին եւ նրանց ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Մուսթաֆայի 18 եւ 20 տարեկան աղջիկները դիմել էին ոստիկանություն` հայտնելով, որ հարազատ հայրն իրենց բռնաբարել է եւ ստիպում է զբաղվել մարմնավաճառությամբ:

Դատարանը աղջիկների հետ սեռական կապի մեջ մտած 6 հոգու էլ դատապարտել է 2-ից 8 տարվա ազատազրկման: