Queen ռոք-խմբի վոկալիստ Ֆրեդդի Մերկուրիին կկենդանացնեն ժամանակակից օպտիկական տեխնոլոգիաների միջոցով:
Ինչպես BBC-ին հայտնել է կիթառահար Բրայան Մեյը, Մերկուրին կհայտնվի բեմում մայիսի 14-ին` We Will Rock You հայտնի մյուզիքլի 10-ամյակի կապակցությամբ, որ անվանվել է Queen-ի համանուն հիթի պատվին:
Տվյալ էֆեկտին կհասնեն այն տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք վերջերս օգտագործել են ամերիկյան «Կոաչելլա» փառատոնում` ռեփեր Թուփաք Շաքուրի պատրանքը ստեղծելու համար:




























