«ԱրմենՏելի» գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն ու «Սթար Դիվայդ» ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանն այսօր` մայիսի 11-ին, համագործակցության համաձայնագիր կնքեցին: Համագործակցության շրջանմակներում «ՍԹԱՐ» սուպերմարկետներում կբացվեն Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ:
Համագործակցությա շրջանակներում ստեղծվել է նոր կոմերցիոն տեղեկատվական կենտրոն` (call-center): Զանգահարելով 8090 համարին`ՍԹԱՐ-ի հաճախորդները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ՍԹԱՐ սուպերմարկետների մասին (հասցե, ակցիաներ, գներ, փոխարժեքներ եւ այլն);
«Call-center-ը մեր համար մոդային տուրք տալ չէ, այլ 21-րդ դարի մարտահրավերներից մեկը` հաճախորդների կարիքները լիարժեք գնահատելն է»,- հայտարարեց ՍԹԱՐ-ի գործադիր տնօրեն Վ. Քերոբյանը:
Իսկ ըստ «Արմեթելի» գործադիր տնօրեն Ի. Կլիմկոյի` սկիզբ է դրվում երկու ընկերությունների խոշորամասշտաբ համագործակցության սկիզբը, որը եզակի է նույնիսկ ԱՊՀ մասշտաբով (որտեղ գործունեություն է ծավալում Beeline-ը:



























