Մայիսի 11-ին Լոնդոնի աճուրդում ցուցադրվել էր անսովոր լոտ` Էմմի Ուայնհաուսի ինքնադիմանկարը` արված սեփական արյունով:
Ladylike մակագրությամբ նկարը կվաճառվի հայտնի նկարիչ եւ սկսնակ երաժիշտ Փիթ Դոերթիի նկարների աճուրդի շրջանակներում, որը եղել է երգչուհու մտերիմ ընկերը:
Դոերթիի խոսքով` նկարի վրա աշխատելիս Ուայնհաուսը հոր հետ հեռախոսով խոսելիս է եղել: Իր հերթին երգչուհու հայրը կասկած է հայտնել դիմանկարի իսկության կապակցությամբ եւ նկարի ստեղծման մասին Դոերթիի պատմությունն անվանել «բացարձակ անհեթեթություն», հաղորդում է «Ատմոսֆերա» լրատվական գործակալությունը:
Այսպես, թե այնպես, սպասվում է, որ արյունոտ նկարը, որն ուրվագծերով պատկերում է կանացի գլուխ, կվաճառվի մոտավորապես 62-99 հազար եվրոյով: Բացի նկարից, կվաճառվեն նաեւ երգչուհու անձնական իրերը:




























