«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկի վրա  մայիսի 11-ի  դատական նիստի ընթացքում կոշիկ են նետել: Ուտոյա կղզու ահաբեկչության 69 զոհերից մեկի ընտանիքի անդամի նյարդերը տեղի են տվել:

Միաժամանակ տղամարդը բղավել է.  «Մարդասպան, դժոխքի բաժին դարձիր»: Իսկ հետո արտասվել է:

Դատավարության շատ մասնակիցներ եւս արտասվել են, ինչ-որ մեկն ասել է «Վերջապես»: Տեսուչները հարձակվողին դուրս են տարել դահլիճից` ներկաների ծափահարությունների ներքո:

Կոշիկը նպատակին չի հասել. այն դիպել է ահաբեկչի փաստաբանին: Բրեյվիկն ինքը ամբողջ ընթացքում շատ անվրդով է եղել եւ հանգիստ ժպտացել է: Դատավորն անմիջապես ընդմիջում է հայտարարել, գրում է BBC-ն:

Ընդմիջումից հետո Բրեյվիկն ասել է.  «Եթե կա էլի ինչ-որ մեկը, ով ցանկանում է կոշիկ նետել ինձ վրա, դա արեք իմ ներս մտնելու կամ դուրս գալու ընթացքում: Պետք չէ հարվածել փաստաբանիս»:

Հիշեցնենք, դատարանը մայիսի 9-ից անցել է կրկնակի ահաբեկչության ականատեսների հարցաքննությանը: