Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել հրթիռներ Patriot զենիթահրթիռային համալիրների համար «անվտանգ վայրում»։ Այս մասին Պենտագոնում բանակցություններից հետո հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Մագդալենա Սոբկովյակ-Չարնեցկան։
Նրա խոսքով՝ Վարշավան առաջարկել է ստեղծել համագործակցության ձևաչափ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Լեհաստանի միջև, որպեսզի նվազեցնի Վաշինգտոնի մտահոգությունները՝ կապված Ուկրաինայում արտադրության հնարավոր տեղակայման հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է Կիևին փոխանցել Patriot համալիրների հրթիռների արտադրության լիցենզիա։ Միևնույն ժամանակ, Bloomberg-ը նշել էր, որ նման արտադրության գործարկումը զգալի ժամանակ կպահանջի և թույլ չի տա Ուկրաինային արագ համալրել որսիչ-հրթիռների պաշարները։



























