Աստղերի մի ամբողջ համաստեղություն կհավաքվի Ռիդլի Սքոթի նոր` «Խորհրդատուն» ֆիլմում, որի պրեմիերան նախատեսված է 2013 թվականին: Հայտարարված դերասանների շարքում են Մայքլ Ֆասբենդերը, Խավիեր Բարդեմը եւ Բրեդ Փիթը:
Նոր նախագիծը հետաքրքրել է նաեւ Բրեդ Փիթի կին Անջելինա Ջոլիին, սակայն դերը, որը պատրաստվում էր խաղալ Էնջին, տվել են Քեմերոն Դիասին , գրում է filmpro.ru-ն:
Ֆիլմի սցենարում ինքնավստահ փաստաբանը (Ֆասբենդեր) որոշում է «խաղալ» թմրաբիզնեսում եւ շատ շուտով մինչեւ ականջները խրվում է: Խավիեր Բարդեմը կմարմնավորի փորձառու եւ խորամանկ թմրանյութերի դիլլեր Ռայներին, Քեմերոն Դիասը` նրա ընկերուհուն` Մալկինա անունով կրքոտ արգենտինուհու:




























