Ռուսական հոկեյի լեգենդ Վյաչեսլավ Ֆետիսովը տաս տարի անց վերադարձավ հոկեյ: Ֆետիսովի վերադարձը կայացավ հոկեյի Մայրցամաքային առաջնության ժամանակ, Մոսկվայի ԲԿՄԱ-ի եւ Պետերբուրգի ԲՄԱ-ի խաղում:
Ներկայումս Ֆետիսովը սենատոր է՝ Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի մարզից:
«Интерфакс»-ի հաղորդմամբ լեգենդար խաղացողն առաջին խաղակեսում աչքի ընկավ հատկապես մի քանի փոխանցումներով: 5-րդ րոպեին ԲՄԱ-ի խաղացողի հեռացումից հետո Ֆետիսովը հանդես եկավ ԲԿՄԱ-ի կազմում: Մրցակիցները չէին փորձում կոշտ պայքարի մեջ մտնել Ֆետիսովի հետ:
Խաղը դիտելու էին եկել Ռուսաստանի փոխվարչապետներ Ալեքսանդր Ժուկովը եւ Սերգեյ Իվանովը:
Չնայած ԲՄԱ-ն «Արեւմուտք» դիվիզիոնի առաջատարն է եւ անցած խաղաշրջանում հաղթել է ԲԿՄԱ-ին, խաղում հավասար պայքար էր, եւ այն ավարտվեց 0:0 հաշվով: Ֆետիսովը խաղում էր 2-րդ համարի մարզաշապիկով: Խաղի ընթացքում երկրպագուները վանկարկում էին՝ «Փառք Ֆետիսովին»:




























