Ճապոնիայի Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 30-ի։ Այս մասին արտակարգ իրավիճակների հետևանքների լիկվիդացման շտաբի նիստում հայտարարել է վարչապետ Սանաե Տակաիչին։
Այս թվի մեջ ներառված են նրանք, ում մահը, ենթադրաբար, կարող է կապ ունենալ երկրաշարժի հետևանքների հետ։
Հայտնի է, որ զոհվածների թվում կա Վիետնամի քաղաքացի։
Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ տներ մնացել են առանց էլեկտրականության, ջրի և գազի։ Որոշ շրջաններում փլուզվել են տներ, վնասվել ճանապարհներն ու կամուրջները։ 7,1 մագնիտուդով երկրաշարժը դարձել է երկրում վերջին տարիների ամենաուժեղներից մեկը։




























