Իր 28-ամյակն է նշում մոլորակի ամենաերիտասարդ միլիարդատերը` Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարք Ցուքերբերգը:
Ինչպես հաղորդում է Wikipedia-ն, Ցուքերբերգը ծնվել է հրեական ընտանիքում, Նյու Յորքում 1984թ. մայիսի 14-ին: Դպրոցական տարիներին հրապուրվել է համակարգչային ծրագրավորմամբ, մշակել «Ռիսկ» խաղի ցանցային տարբերակը: Մերժելով AOL-ի եւ Microsoft-ի աշխատանքային առաջարկը` ընդունվել է Հարվարդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Հենց Հարվարդում էր Մարքը Քրիս Հյուզի եւ Դասթին Մոսկովիցի հետ սկսել է ստեղծել Facebook սոցիալական ցանցը:
2009թ. Պալո-Ալտոյում ծանոթացել է Յուրի Միլների հետ: Մայիսի 26-ին համաձայնագիր է կնքվել, որով DST-ն 200 մլն դոլարով գնել է Facebook-ի 1,96 տոկոս բաժնետոմսերը:
ԱՄՆ ամենահարուստ 400 անձանց ցանկում Ցուքերբերգը 2011թ. 14-րդ տեղն է զբաղեցրել` 17,5 միլիարդ դոլարով:




























