ԱՄՆ-ից ուսանող Էնթընի Զոնֆրելը զարմանալի նմանություն է գտել հոլիվուդյան դերասան Սիլվեսթեր Ստալոնեի եւ Հռոմի պապ Գրիգորիս 16-ի միջեւ «Կարդինալն ու Աստվածաշնչյան բարեգործները» 16-րդ դարի որմնանկարում: Ինչպես գրում է The Daily Mail-ը, 20-ամյա ուսանողն ընտանիքի հետ եկել է Իտալիա հանգստանալու եւ Վատիկան այցելելու:

Նա ապշած է մնացել, երբ Վատիկանի Առաքելական պալատում տեսել է երիտասարդ Սթալոնեի դեմքը Ռաֆայելի որմնանկարում: «Իմ զարմուհին ինձ պատմել էր, ուստի որոշեցինք ստուգել»,- ասելէ  Էնթընին:

Վերադառնալով տուն երիտասարդը Ստալոնեի «դիմանկարը» զետեղել է ցանցում: Մեկ ամսում դա 700 հազար դիտում է գրանցել:
Որմնանկարը Ռաֆայելի կողմից ստեղծվել է 1511թ.: