Բնագետ Սուրեն Ղազարյանին եւ նրա փաստաբան Եվգենի Դուտլովին նոր մեղադրանքներ են ներկայացրել` սեւծովյան ափում քոթեջների թիկնապահներին ծեծլու համար: Ավելի վաղ նրանք մեղադրվում էին քոթեջների «թանկարժեք» ցանկապատը վնասելու մեջ:
Տուապսեի դատարանում այսօր ընտրում են պատժամիջոց ակտիվիստների համար: Դատական գործընթացի ժամանակ որպես հասարակական դիտորդ ներկա է բնապահպան Եվգենյա Չիրիկովան, որը հայտնում է գործընթացի մասին իր միկրոբլոգում:
Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», անհայտ անձինք ծակել են Ղազարյանի եւ Վիտիշկոյի աջակցման խմբի մեքենայի անվադողերը:
«Քանի դեռ ընթանում էր նիստը, դանակով ծակել էին կրասնադարցիների եկած մեքենայի անվադողերը: Մեքենան կանգնած է եղել անմիջապես Տուապսեի դատարանի առաջ»,-միկրոբլոգում հայտնել էր «Հանուն Խիմկինի անտառի պաշտպանության» շարժման առաջնորդ Եվգենյա Չիրիկովան:
Ըստ նրա, երբ կուբանյան ակտիվիստները վազել են մեքենայի հետեւից, որով հեռացել են չարագործները, նրանց քիչ էր մնում գցեին մեքենայի տակ: Ինչպես հայտնել է Չիրիկովան, նրանք ստիպված են եղել պնդել, որպեսզի ոստիկանութունն զբաղվի հանցագործների հետապնդմամբ:
Ակտիվիստները պայքարում են Սեւ ծովի ափին Տկաչովի առանձնատան ապօրինի շինարարության դեմ: Ամենաակնհայտ խախտումը ցանկապատն է, որը փակում է դեպի ափ ճանապարհը, որն, ըստ ռուսական օրենքների, պատկանում է բոլոր քաղաքացիներին եւ պետք է մնա բոլորին հասանելի: Բացի դրանից, բնապահպաները կարծում են, որ անտառային ֆոնդի այդ հատվածը քոթեջների համար «զավթվել էր» ապօրինի: Ըստ բնապահպանների տվյալների` տարածքներից մեկը պատկանում է նահանգապետ Տկաչովին:




























