ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը աշխատանքի է դուրս եկել կոտրված ձեռքով:

Նրա պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին հայտնել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը ձեռքի թեթեւ կո տրվածք է ստացել ՄԱԿ-ի դիվանագետների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Բան Կի-Մունը ստիպված է լինելու 6 շաբաթ վիրակապված ձեռքով շրջել: