Թբիլիսիի «Ալիա» թերթը հրապարակել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի լուսանկարները, որտեղ նա այցելում է Միլանի խանութներ:

Թերթի տվյալներով, Սահակաշվիլին Միլան է մեկնել Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հաջորդ օրը, որի ժամանակ 5 մարդ էր մահացել, իսկ շատ բնակիչներ մնացել էին անտուն:

Ջրհեղեղի օրը երեկոյան Սահակաշվիլին Սլովենիայում այցելել է մարզադաշտ` դիտելու Չեմպիոնների լիգայի մինչեւ 17 տարեկանների Վրաստան-Հոլանդիա խաղը (0:2) դիտելու, այնուհետեւ ուղեւորվել է խանութներ` գնումների:

«Ալիան» հիշեցնում է, որ դրանից մի քանի օր առաջ Սահակաշվիլին խիստ քննադատության էր ենթարկել պետական պաշտոնյաներին, ովքեր հաճախ են գործուղումների մեկնում արտասահման, նշելով, որ երկիրը ծանր վիճակում է գտնվում:

«Սահակաշվիլին կորցրել է իրականության զգացողությունը, ուստի որոշել է ժամացույց գնել խանութից»,-հեգնում է թերթը:

Վրաստանի նախագահի աշխատակազմը դեռ որեւէ կերպ չի մեկնաբանել այդ տեղեկությունը: