Նոր Զելանդիայի ուսանողն աճուրդում վաճառում է իրեն նոր անուն շնորհելու իրավունքը: Այդպիսի անսովոր միջոցով երիտասարդը ցանկանում է կարգավորել իր ֆինանսական վիճակը, որը բավականին վատացել էր, երբ նա ուսման համար վարկ էր վերցրել:  Նա հուսով է իր անվան համար մինչու 5 հազար դոլար շահել:

Ալեքս Ջեյմս Բրաունն աճուրդն առցանց է անցկացնում: Նա, ով առավելագույն գումար կառաջարկի,  հնարավորություն կստանա ընտրել ցանկացած (կողմերի միջեւ եկած համաձայնության շնորհիվ անունը չպետք է լինի վիրավորական կամ վիրավորական) երկրորդ անուն:

Ըստ 18-ամյա Բրաունի` ստացված գումարը նա մտադիր է ներդնել հոսթինգ ընկերության ստեղծման մեջ, հայտնում է «lenta.ru»-ն:

Գրանցման պահին  Trade Me աճուրդում լոտը գնահատված է եղել  հազար 42 դոլար: Ընդ որում, նորզելանդացի ուսանողը նշել է, որ վերջնական ներդրման 20%-ը կփոխանցվի այն բարեգործական հիմնադրամին, որը կընտրի գնորդը: 

Ալեքս Ջեյմսին անվան փոփոխությունը կարժենա 180 դոլար: Գնորդը կարող է ներկա գտնվել նոր անվան գրանցման արարողությանը: Բրաունը նոր անունը կկրի 10 տարվա ընթացքում եւ այն կնշի իր այցեքարտերում, ինչպես նաեւ սոցիալական կայքերի էջերում:

Աճուրդը կավարտվի շաբաթ օրը`մայիսի 19-ին: