«Առաջին գեյ նախագահը». նման  գրառումով է լույս տեսել Newsweek ամսագրի նոր համարը, որի վրա եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկարը:

Միաժամանակ, The Daily Mail թերթը գրել է, որ նման էպատաժային կերպարով Newsweek-ը պարզապես ցանկանում է իր վրա ուշադրություն հրավիրել: Բարաք Օբաման հետերոսեքսուալ ամուսնացած տղամարդ է, երկու երեխաների հայր, բոլոր դեպքերում հիշեցնում է թերթը:

Թերթը նաեւ մեջբերում է անում Newsweek-ի այդ հոդվածից: Հեղինակ մեկնաբան Էնդրյու Սալիվանը զուգահեռ է անցկացնում Օբամայի կենսագրության եւ նույնասեռականների կյանքի փորձի միջեւ. «Օբաման պետք է իր մեջ բացահայտի սեւամորթի էությունը, ապա շփման եզրեր գտնի իր եւ սպիտակամորթ հարազատների միջեւ, ինչպես գեյերն են իրենց մեջ բացահայտում նույնասեռական էությունը, ապա շփման եզրեր գտնում հետերոսեքսուալ հարազատների հետ»:

Հիշեցնենք, որ Օբաման ԱՄՆ առաջին նախագահն , ով հանդես է գալիս միասեռ ամուսնություններն օրինականացնելու օգտին: