2011թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կնոջ` Միշել Օբամայի ֆինանսական ակտիվները կազմել են 2.6-ից 8.3  մլն դոլար: Նման թվեր են նշված պետության ղեկավարի ֆինանսական ակտիվների մասին Սպիտակ տան ամենամյա զեկույցում:

Մասնավորապես, Օբամա ամուսինների ակտիվները ներառում են 1-5 միլիոն դոլարի միջնաժամկետ գանձապետական պարտատոմսեր, 500 հազարից մինչեւ 1 միլիոն դոլարի կարճաժամկետ  գանձապետական վեքսիլներ, ինչպես նաեւ կենսաթոշակային եւ բանկային հաշիվներ: Օբամայի գրած գրքերի հոնորարները կազմել են 250 հազարից մինչեւ  2.1 միլիոն դոլար:

2010թ. ԱՄՆ նախագահի ընտանիքի ակտիվները գնահատվել էին 1.8 միլիոնից մինչեւ 12 միլիոն դոլար:

Ինչպես հստակեցնում է «Վզգլյադը», ֆինանսական զեկույցի ձեւը պահանջում է նշել ակտիվների արժեքը խաշար դիապազոնով, եւ ակտիվների իրական արժեքը որոշելը դժվար է:

Ապրիլին Սպիտակ տունը հաղորդել էր, որ Օբաման  եւ նրա կինը 2011թ. վաստակել են շուրջ 780 հազար դոլար` 2010թ.-ից երկու անգամ քիչ: Արդեն երրորդ տարին անընդմեջ նախագահի եկամուտները նվազում են:  2010թ. Օբամա ընտանիքը վաստակել էր 1,7 մլն դոլար, ինչը եռակի քիչ էր  2009-ի համեմատ (5,5մլն դոլար):

Փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ակտիվների արժեքը 230-860 հազար դոլար է:

Հանրապետականների առավել հավանական թեկնածու Միթ Ռոմնիի ակտիվները 190-250 մլն դոլարի սահմաններում են: