Հաագայում սկսվում է Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի դեմ դատավարությունը: Նախապես նշվել էր, որ դատավարությունը պետք է սկսվի մարտի 27-ին, սակայն ավելի ուշ այն հետաձգվել էր:
Ռատկո Մլադիչը մեղադրվում է Բոսնիա Հերցոգովինայում պատերազմի ժամանակ մարդկության դեմ ուղղված զինվորական հանցագործությունների մեջ: Մասնավորապես, նա մեղադրվում է 1995-ին Սերեբրենիցայում շուրջ 8 հազար բոսնիացի մահմեդականների սպանության մեջ: 69-ամյա Մլադիչը մեղադրվում է 106 հանցագործություններում, ավելի վաղ այդ թիվը կրկնակի շատ էր:
Երբ Մլադիչի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, մեղադրանքների մի մասը հանվել , որպեսզի արագացվի դատական գործընթացը: Մլադիչը ձերբակալվել է Սերբիայում, մայիսի 26-ին: Նա հերքում է բոլոր մեղադրանքները:




























