Google կորպորացիայի հիմնադիր Սերգեյ Բրինը 138 մլն դոլար է նվիրաբերել Փարքինսոնի հիվանդության դեմ դեղամիջոցների մշակման համար:

Ներկայումս համապատասխան հետազոտություն են անցկացնում դեղագործական հսկաները` Pfizer-ը եւ GlaxoSmithKline-ը:

Գործարարի կողմից հատկացված գումարը կօգնի տվյալների բազա ստեղծել, որտեղ կլինեն 7 հազար հիվանդների մասին տեղեկություններ: Բացի այդ, նշված դեղագործական ընկերությունները հույս ունեն, որ այդ միջոցներով գենետիկ հետազոտությունների արդյունքում նոր դեղամիջոց կստեղծվի, հաղորդում է «Մեդ նովոստին»: