Եվրահանձնաժողովը Կիևին կհատկացնի 6,1 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ ժամանել է Կիև, հաղորդում է DW-ն։
Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ միջոցները կուղղվեն «օդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերին, հրթիռներին, զինամթերքին և ռադիոլոկացիոն կայաններին, որոնց Ուկրաինան այժմ սուր կարիք ունի»։
Եվրահանձնաժողովի կայքում նշվում է, որ այս վճարումը Ուկրաինային աջակցելու համար նախատեսված վարկի (UASL) մի մասն է, որի ընդհանուր ծավալը 90 միլիարդ եվրո է․ այն նախատեսված է 2026–2027 թվականների համար։





























