Ռատկո Մլադիչը եւ Բոսնիայում պատերազմի զոհերի հարազատներից մեկը «շփվել են» ժեստերով, որը դատավորի աչքից չի վրիպել:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Ռատկո Մլադիչը կնոջն սպառնացող ժեստ է ցույց տվել` մատը պարանոցի մոտով սահեցնելով: Թերթը նշում է, որ նախկին գեներալը դրանով պատասխանել էր կնոջ` մատը սպառնալից թափահարելուն:
Դեպքից հետո դատավորը հայտնել է, որ եթե Մլադիչը դա եւս մեկ անգամ կրկնի, ապա նրան վարագույրով կառանձնացնեն տուժող կողմից:
Հիշեցնենք, որ այսօր Հաագայում սկսվել է նախկին գեներալ Ռատկո Մլադիչի դատավարությունը, որը մեղադրվում է Հարավսլավիայում պատերազմի ժամանակ մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ: Մլադիչը ատենակալներին դիմավորել է ծափահարություններով, որից հետո ելույթ է ունեցել դատախազը:




























