Իսպանիայի թագուհի Սոֆիան չի մասնակցի Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի գահակալման 60-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությանը: Ինչպես նշված է  պաշտոնական հաղորդագրությունում, Լոնդոն կատարելիք այցը «անտեղի» են համարել: Սոֆիայի ամուսին Խուան Կառլոսը ավելի վաղ էր հրաժարվել Էլիզաբեթ 2-րդի հոբելյանին նվիրված հանդիսության մասնակցությունից:

Այցից հրաժարվելու պատճառը Ջիբրալթարի համար երկու երկրների միջեւ առկա վեճն է: Պիրենեյան թերակղզու հարավում գտնվող ցամաքային ոչ մեծ հատվածը իրավաբանորեն պատկանում է Բրիտանիային, սակայն Իսպանիան անընդհատ հայտարարում է դրա նկատմամբ իր իրավունքների մասին:

Ինչպես գրում է  «Իզվեստիան», վերջերս Մադրիդը պաշտոնական բողոք էր արտահայտել Էլիզաբեթ 2-րդի որդի Էդվարդի եւ նրա կնոջ` Ուելսի կոմսուհի Սոֆիի Ջիբրալթար կատարած այցի կապակցությամբ:  1981թ. իսպանական թագավորական արքունիքը չէր մասնակցել Արքայազն Չարլզի եւ Դիանայի հարսանիքին, քանի որ նրանք մեղրամիսը որոշել էին անցկացնել Ջիբրալթարում: 2009թ. Իսպանիայի կառավարությունը պաշտոնական բողոք էր արտահայտել անգլիացի արքայադուստր Աննայի այնտեղ կատարած այցի կապակցությամբ: