Նախկին Հարավսլավիայի գծով տրիբունալը մայիսի 17-ին անորոշ ժամկետով դադարեցրել է բոսնիական սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի դատավարությունը: Գործընթացը կանգնեցվել է մեղադրող կողմի սխալների պատճառով:

Հաագայի դատական գործընթացն սկսվել էր մայիսի 16-ին` մեղադրող կողմի նախնական ճառով: Ծրագրվել էր, որ մայիսի 29-ին կսկսվի գեներալի գործով վկաների հարցաքննությունը:

Սակայն նույն օրը պարզվել էր, որ դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերը  ժամանակին չի հանձնել պաշտպանությանը:

Մեղադրող Դերմոտ Գրումը խոստովանել է սխալը եւ հայտարարել, որ չի առարկում վկաներին  լսելը եւ ապացույցների ներկայացումը հետաձգելու առնչությամբ, գրում է fontanka.ru-ն:

դատը նախագահող դատավոր Ալֆոնս Օրին հայտարարել է, որ «վկաների ցուցմունքները լսելը հետաձգվում է անորոշ ժամկետով»: