Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումների շարք, որով կվերահաստատենք մեր ինքնության իրավունքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։
Առավոտյան ժամը 10:00-ին տեղի կունենա այց Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։
Ժամը 16:00-ին Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում կհրավիրվի հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։
Երեկոյան՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում տեղի կունենա մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ։
«Հրավիրում ենք երեկոյին՝ միասին նշանավորելու պատմական տարեթիվը»,- նշում են տեղեկատվական կենտրոնից։





























