Ռուսաստանցի հաղորդավար Քսենյա Սոբչակին տուգանել են հազար ռուբլով` Նիկիտյան պուրակում հանրահավաքի ժամանակ հասարակական կարգը խանգարելու համար, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Սոբչակն իր մեղքը դատարանում չի ընդունել:
Հաղորդավարին ձերբակալել էին մայիսի 8-ին ընդդիմության չարտոնված ակցիայի ժամանակ, բայց ժամեր անց բաց էին թողել մեկուսարանից:




























