Թուրքիան Հայաստանում ռուսական ռազմական բազան խոչընդոտ է համարում, որը պետք է վերացվի։ Այդ մասին «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ, հյուրընկալվելով  NEWS.am-ին, հայտարարել է Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի նախագահ, քաղաքագետ Դմիտրի Տրենինը։

Ըստ նրա՝ Գյումրիում ռուսական ռազմական բազայի թեման, ըստ էության, արդեն քննարկվում է, և Արևմուտքի համար հաջորդ դրական քայլը, նրանց տեսանկյունից, կլիներ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության վերացումը և Հայաստանի՝ Ռուսաստանից էլ ավելի հեռացումը՝ Մոսկվայի համար նոր ցավոտ կետի հնարավոր ստեղծմամբ։

Նա հավելել է, որ ցանկացած արտաքին խաղացողների համար, որոնք ձգտում են վերաձևել ազդեցության ոլորտները Կովկասում, Հայաստանում ռուսական ռազմական բազան խոչընդոտ է, որը պետք է վերացվի։ «Այդ խաղացողների թվում ես կդասեի ՆԱՏՕ-ի երկրներին և Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի երկրներից մեկի։ Կարծում եմ՝ որոշ այլ երկրներ ևս դեմ չէին լինի Հայաստանից այդ բազայի դուրսբերմանը»,- ընդգծել է փորձագետը