Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան ծննդյան օրվա կապակցությամբ տորթ է նվեր ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից: Նոդան գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ընթանում է G8 գագաթնաժողովը: Մայիսի 20-ին Ճապոնիայի վարչապետը դառնում է 55 տարեկան:
Օբամայի աշխատակազմից հայտնել են, որ տորթը շոկոլադե է եղել:
Ցավոք, տորթի բացադրությունը չի նշվում, ինչպես եւ այն, թե ում հետ է այն ճաշակելու Նոդան:




























