Հորդանանում ամերիկյան ռազմաբազային հարված հասցնելուց առաջ (որի հետևանքով հուլիսին ԱՄՆ երեք զինծառայող էր զոհվել) Իրանը չինական ընկերություններից ստացել էր այդ օբյեկտի բարձր կետայնության արբանյակային լուսանկարներ։ Այս մասին, հղում անելով հարձակման հանգամանքներին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ իշխանություններն Իրանի ստացած լուսանկարները կապել են բազային հասցված հետագա հարվածի հետ։
Սա, ինչպես նշում է թերթը, առ այսօր ամենահստակ ապացույցն է այն մասին, որ պատերազմի ընթացքում Չինաստանի կողմից Իրանին ցուցաբերված աջակցությունը մահացու հետևանքներ է ունեցել ամերիկացի զինծառայողների համար։
Ամերիկացի պաշտոնյաները չեն հստակեցրել, թե չինական որ կառույցներն են լուսանկարները փոխանցել Իրանին և հատկապես ինչպես են դրանք օգտագործվել հարձակման նախապատրաստման ընթացքում։




























