Ճապոնուհի Տամայե Վատնաբեն աշխարհի ամենաբարձր գագաթը հաղթահարած ամենածեր կինն է դարձել, գրում է Lifenews.ru-ն:
Լեռնագնացության չին-տիբեթական ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչները հաղորդել են, որ 2012թ.մայիսի 19-ին համաշխարհային ռեկորդ է սահմանվել. 73-ամյա թոշակառուն դարձել է Էվերեստը հաղթահարած ամենատարեց անձը:
73-ամյա ռեկորդակիրը հայտնել է, որ համաշխարհային ռեկորդը սահմանելու ընթացքում 4 լեռնագնացներից կազմված իրենց խումբը վատ եղանակի պատճառով ստիպված է եղել երկու տեղ կանգ առնել;
«Ես պարզապես չէի կարողանում հավատալ, որ ինձ հաջողվեց դա իրագործել: Ես ինձ հիանալի եմ զգում եւ շատ երջանիկ եմ սահմանված ռեկորդի համար», - ասել է 73-ամյա Ճապոնուհի Տամայե Վատնաբեն:



























