Չինացի իրավապաշտպան Չեն Գուանչենը մայիսի 19-ին Պեկինից թռել է ԱՄՆ: Նրա հետ են նաեւ կինն ու երկու երեխաները:

Ավելի վաղ նա հաղորդել էր, որ գտնվում է օդանավակայանում, եւ ՉԺՀ-ի իշխանությունները թույլատրել են մեկնել:

Համաձայն չվացուցակի` United Airlines ընկերության 88-րդ չվերթը մայիսի 19-ի երեկոյան վայրէջք կկատարի  Նյուարքի միջազգային օդանավակայանում (Նյու Ջերսի նահանգ), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը,  Նահանգներում կույր Գուանչենը կուսանի ամերիկյան համալսարաններից մեկում:

Տնային կալանքից փախած Գուանչենը մի քանի օր թաքնվել էր ԱՄՆ դեսպանատանը, ինչից հետո, չինական իշխանություններից անվտանգության երաշխիք ստանալով ուղեւորվել էր հիվանդանոց: Հիվանդանոցից նա զազնգահարել է ԱՄՆ-ի Կոնգրես եւ հայտնել ԱՄՆ տեղափոխվելու իր ցանկության մասին, քանի որ վախենում է իր ընտանիքի անվտանգության համար: