Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան տարածքում 2 քաղաքացի է մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգով Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից անմիջապես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար և Էկոպարեկային ծառայության մեկ կարգախումբ։
Բարդ տեղանքում որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։
Ծավալուն որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 11-ի սահմաններում Վաչագան գյուղից 6 կմ դեպի Խուստուփ տանող ճանապարհին՝ Քոլ կոչվող հանդամասին հարակից անտառում, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին։





























