Հունաստանում Էգեյան ծովում լարվածության ֆոնին ուշադրությունը սևեռված է թուրքական բանակի հատուկ նշանակության ուժերի 51-րդ բրիգադի վերատեղակայման վրա, որը սկզբնապես տեղակայված էր արևելյան Թունջելի նահանգում, դեպի Սյոքե՝ հունական Սամոս կղզու դիմաց, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
Ավելի քան 2000 զինծառայող ունեցող բրիգադը վերատեղակայվել է Սյոքե՝ Այդըն նահանգ։ Վերատեղակայումը տեղի է ունենում երկու երկրի միջև Էգեյան ծովի կղզիների շուրջ վեճի և ծովային սահմանների վերաբերյալ տարաձայնությունների պայմաններում։ Վերջերս Անկարան քննադատել էր Հունաստանի և Իսրայելի միջև պաշտպանության մասին համաձայնագիրը։
Թուրքիայի էգեյան ափերին արդեն տեղակայված է մի քանի էլիտար ստորաբաժանում։





























