Ավելի քան 30 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել մոսկովյան օդանավակայաններում՝ անվտանգության գործող սահմանափակումների պատճառով, հայտնում էТАСС-ը՝ հղում անելով մայրաքաղաքի օդանավակայանների ներկայացուցիչներին։
Շերեմետևո օդանավակայան մեկնող շուրջ 25 ինքնաթիռ վայրէջք է կատարել պահեստային օդանավակայաններում։ Օդանավակայանի տեղեկատվական ծառայության տվյալներով, չվերթները վերահասցեագրվել են Նիժնի Նովգորոդ, Կազան, Չեբոկսարի, Սանկտ Պետերբուրգ, Սամարա և Նիժնեկամսկ։
Եվս մոտ 10 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Վնուկովոյում։ Դրանց թվում եղել են ինքնաթիռներ Հուրգադայից, Նովոսիբիրսկից, Ֆերգանայից, Չելյաբինսկից, Ստամբուլից, Դալամանից, Դուբայից, Տաշքենդից և Եկատերինբուրգից։ Այս օդանավերը նույնպես ուղարկվել են պահեստային օդանավակայաններ։




























