Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է լայնածավալ պատերազմն ավարտել մինչև ձմռան գալը և հույս ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնության վրա։

Դրա մասին Զելենսկին ասել է Թրամփի հետ հանդիպման ժամանակ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, հաղորդում է РБК-Украина-ն։

«Հուսով եմ՝ մենք կկարողանանք ավարտել այս պատերազմը մինչև ձմեռ, և Թրամփը կօգնի դրանում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Թրամփն, իր հերթին, նշել է, որ, իր կարծիքով, և՛ Զելենսկին, և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում են պատերազմի ավարտը։

«Ժամանակը եկել է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։