Հայաստանի ապագա կոալիցիայի ճակատագիրը որոշվելու է մայիսի 24-ից հետո:
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մայիսի 24-ին կայանալու է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որից հետո կորոշվի ինչպես իշխանական նոր ձեւաչափը, այնպես էլ համամասնական ընտրակարգով Հանրապետական կուսակցությունից պատգամավոր դարձածների ցանկը:
Շարմազանովը չբացառեց, որ բոլոր հարցերը հնարավոր չլինի լուծել մեկ օրում, եւ Գործադիր մարմինը մայիսի 25-ին եւս նիստ գումարի:
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, բանակցություններ են ընթանում ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ կուսակցությունների միջեւ: Հմայակ Հովհաննիսյանը նշել էր, թե ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ սկզբունքային համաձայնություն է ձեռքբերվել, սակայն կուսակցությունների պաշտոնական ներկայացուցիչները չեն հաստատել այդ տեղեկատվությունը:




























