Երեւանում, այսօր` մայիսի 22-ին, ժամը 14.11-ին ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցի 2-րդ շենքի բնակիչը չի արձագանքում դռան եւհեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ եպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 46-ամյա Սեդրակ Սաֆարյանի դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: