Ուֆոլոգ Ջիլլ Թարթերը, ով ոգեշնչել է Ջոդի Ֆոսթերին «Շփում» ֆանտաստիկ ֆիլմում դեր կատարելու համար, լքում է Արտերկրային քաղաքակրթությունների որոնման նախագիծը (SETI): Ընդհանուր առմամբ, Թարթերը «երկինք է նայել 35 տարի` հավատալով, որ մենք միայնակ չենք»:

Թարթերի խոսքով, այժմ նա մտադիր է իր ժամանակը հատկացնել Քալիֆորնիայի Մաունթին-Վյու կենտրոնին աջակցելուն:

Ջիլլ Թարթերը սկսել է աշխատել արտերկրային քաղաքակրթությունների որոնման գործում 1970 թվականից, երբ NASA-ում սկսեցին սարքավորումներ մշակել ՉԹՕ-ներ հայտնաբերելու համար: 1984թ. նա աշխատանքի է անցել Արտերկրային քաղաքակրթությունների որոնման նախագծում:

2004թ. Time հանդեսը Թարթերին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում, իսկ մեկ տարի անց նա ստացել էր Քարլ Սագանի մրցանակը` գիտության հանրայնացման համար:

Ջոդի ֆոսթերը ֆիլմի նկարահանումների ժամանակ պարբերաբար հանդիպում էր Թարթերին եւ խորհուրդներ հարցնում: «Շփում» ֆիլմը մի շարք հեղինակավոր մրցանակներ է շահել, այդ թվում` «Օսկար» եւ «Ոսկե Գլոբուս»: