Աշխարհում ծրագրային ապահովման մատակարար գերմանական խոշորագույն SAP ընկերության թոփ-մենեջերն ազատ ժամանակ զբաղվել է խաղային ինստրուկտորների գողությամբ եւ ինտերնետ աճուրդում դրանց վաճառքով: Թոմաս Լանգենբախն ԱՄՆ-ում գողացել է Lego-ի խաղալիքներ` 30 հազար դոլար ընդհանուր արժողությամբ:

Ինչպես հաղորդում է Time ամսագիրը, Target խանութում, որտեղ խաղալիքներ են վաճառվել, Լանդենբախը էժան խաղալիքների գնապիտակները փակցրել է թանկ խաղալիքների վրա, որի արդյունքում 139,99 դոլարանոց հավաքածուն գնել է 49,99 դոլարով:

Այնուհետեւ նա այդ խաղալիքները վաճառել է eBay ինտերնետ-աճուրդում: Ընդհանուր առմամբ, նա վաճառել է 2 հազար հավաքածու:

Լանդենբախին ձերբակալել են մայիսի 8-ին, երբ խանութի տեսախցիկները ֆիքսել էին հանցագործության պահը:

Այս գործով դատական նիստը կկայանա հունիսի 20-ին: Թոփ մենեջերին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: