Մեքսիկայի իշխանությունները Միացյալ Նահանգներ են արտաքսել թմրաբարոն Սերխիո Վիլյառեալ Բարրագանին` Էլ-Գրանդե կամ Քինգ-Քոնգ մականունով:

Վիլյառեալը դատարանի առջեւ կկանգնի Թեքսաս նահանգում` թմրանյութերի տարանցման եւ գումարների լվացման մեղադրանքով, հաղորդում է La Opinion-ը: Թմրաբարոնին ձերբակալել էին 2010թ. սեպտեմբերին Պուեբլո քաղաքում:

Քինգ-Քոնգը, ով մականունը ստացել է իր չափերի եւ քաշի համար, մեքսիկակակն թմրամաֆիայում եղել է նախկինում մեծ ազդեցություն ունեցող «Բելտրան Լեյբա» թմրակարտելի պարագլուխ Էկտոր Բելտրան Լեյբայի վստահելի անձը, այսպես կոչված լեյտենանտը:

Վերջին տարիներին կարտելը, որ հիմնվել էր 2008թ., գրեթե ամբողջությամբ ջախջախվել էր մեքսիկական ոստիկանության կողմից` իր ազդեցությունը պահպանելով միայն արեւմտյան ափին: Կարտելի հիմնադիրներից մնացել է միայն Էկտոր Բելտրան Լեյբան: Նրա եղբայրներից Ալֆրեդոն եւ Կարլոսը ձերբակալվել են, իսկ Արտուրոն սպանվել էր:

Էկտորից հետո կարտելում երկրորդ մարդը Խերարդո Ալվարես-Վասկեսն է: Նրա լեյտենանտ Էդգար Վալդեսին` Բարբի մականունով, ձերբակալվել էր 2010թ. օգոստոսին:

2006 թվականից հետո, երբ Մեքսիկայում իշխանության եկավ Ֆելիպե կալդերոնը, Էլ-Գրանդեն դարձավ 546 արտաքսվածն ԱՄՆ: