«Դաշնամուր միլիոն դալարով» ծրագրող ԱՄՆ ժամանած հայտնի բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, հիվանդության պատճառով չեղյալ  է հայտարարել իր չորս համերգները Լաս Վեգասում: Երգիչը հոսպիտալացվել է Լաս Վեգասի հիվանդանոց սուր ռեսպիրատոր ինֆեկցիա ախտորոշմամբ: 

Իր կայքում երգիչը հաղորդագրություն է թողել. «Ես ինձ շփոթված եմ զգում, քանի որ ի վիճակի չեմ նախատեսված համերգներն անցկացնել: Ես սիրում եմ իմ շոուն եւ անհամբեր սպասում եմ, որ հոկտեմբերին կավարտեմ 11 համերգից բաղկացած շրջագայությունը»:

Ինչպես հայտում է ՒՏԱՌ- ՏԱՍՍ-ը , բժիշկներն արդեն դուրս են գրել երաժիշտին, սակայն նա պետք է անցնի բուժման կուրս եւ լիովին հանգիստ կյանք վարի: