Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վարչապետ չի նշանակվի: Պաշտպանության նախարարը հերքել է շրջանառվող լուրերը լրագրողների հետ զրույցում ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում Վերջին զանգի արարողության ժամանակ:

«Նման բան չի կարող լինել, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե շարունակելո՞ւ է պաշտոնավարել որպես պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանը պատասխանել է, թե դա հանրապետության նախագահի որոշելիքն է: